четверг, 14 марта 2019 г.

Դիպլոմային նախագիծ․

Երևանի <<Մխիթար Սեբաստացի>> քոլեջի

ուսանող՝ Արթուր Խաչատրյան Անդրանիկի

դիպլոմայինի թեման՝ Քաղաքային բնապատկեր

Լուսանկարչական գործ,մասնագիտութուն

Դասավանդող, Սուսան Ամուջանյան

Երևան, 2019


ԲՆԱՆԿԱՐ

Բովանդակություն։ Բնանկար (ֆրանսերեն՝ paysage, pays - երկիր, տեղանք), տեսարան կամ որևէ տեղանքի պատկեր է, գլխավորապես գեղանկարչության և գրաֆիկայի մեջ, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություն, որի պատկերման առարկան բնությունն է։

 Արտահայտչական արվեստում բնանկարը ընդունված է հասկանալ որպես բնության գեղարվեստական միջոց: Բնանկարը կարող է լինել պատկերի հիմնական թեման, իսկ մարդկանց մասնակցության դեպքում հանդիսանալ որպես ֆոն:Առաջին լուսանկարիչները բնանկար նկարելիս օգտագործում էին փափկեցնող միջոցներ, փորձում էին լուսանկարը նմանեցնել կտավներին:Դրանով նրանք ուղղակի կրկնում էին իմպրիսյոնիստներին: Բնության պատկերը լուսանկարչության մեջ պետք է առանձնանա իր կոնկրետությամբ, պետք է հաղորդի բնության տրամադրությունը՝տվյալ պահին, ցույց տա տեղանքը,ժամանակը և աշխարհագրական վայրը,դիրքը: Կադրին գեղարվեստական արժեք հաղորդելու համար պետք է հասկանալ, ինչպիսի լուսավորության դեպքում կարելի է նկարն ավելի արժեքավոր դարձնել: Պետք է հաշվի առնել գծային և երանգային դասավորությունը: Հանդիսատեսը նկարին նայելիս պետք է զգա պատկերից եկող բնության շունչը, ժամանակը, եղանակն և այլն…:Բնապատկերում, մարդու ներկայությունը փոխում է նկարի իմաստը: Երբ մարդը
բնանկարում փոքր տեղ է զբաղեցնում, այդ դեպքում մարդը դառնում է բնանկարի մասնիքը, իսկ, երբ մարդը առաջին պլանում է և զբաղեցնում է ավելի մեծ տարածք, քան 
բնությունը, այդ դեպքում բնությունը կատարում է ֆոնի դեր:


Որպես նկարահանման վայր ընտրել եմ  Երևանի տարբեր ժամանակաշրջանների ճարտարապետությունը խորհրդանշող կառույցներ՝ ցուցյ տալով այն ժամանակային խզումներն ու էսթետիկան, որոնք խորհրդանշում են տվյալ ժամանակաշրջանները։  30 ականներ, 80 ականներ և 90 ականներ․ ինչպիսի պատմական կոնտեքստներ են շրջանառվում այս ժամանակահատվածներում, ինչպիսի տնտեսա-քաղաքական իրադարձություններ են դոմինանտում, և ինչպես է առաջանում ճարտարապետական կոթողը՝ իր վրա կրելով  ժամանակի ընդհանրացված պատկերը։

Առաջին ֆոտոշարքը ներկայացնում է 80 ականներին կառուցված Մարզահամերգային համալիրի շենքը։
Շենքի պատմությունը։ 
 1960-ականներին «Հայպետնախագիծ» ինստիտուտը նախատեսել է կառուցել համերգային սրահ 1966-ին։ Հաղթող նախագիծն էր 10 հազար տեղանոց շրջանաձև շինությունը։
Գումարների սղության պատճառով նախագիծը չիրականացվեց։
Համալիրը բացվել է 1983 թ.-ին, սակայն ստիպված էր փակել մեկ ու կես տարի հետո, 1985 թ.-ին եղած հրդեհից հետո: Վերանորոգման գործընթացը տեղի է ունեցել մինչև 1987 թվականի վերջը, երբ կրկին պատրաստվում էր հյուրընկալել համերգներ և մարզական միջոցառումներ: Համալիրը մշակվել է մի խումբ հայ ճարտարապետների` Կ․ Հակոբյանի, Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի, Հ. Պողոսյանի և Գ. Մուշեղյանի, ինժեներ կոնստրուկտորներ՝ Ի. Ծատուրյանի, Գ. Ազիզյանի, ինժեներ տեխնոլոգ Մ. Ահարոնյանի կողմից:
1990 թ.-ին Իէն Գիլանի խումբը համերգներ է անցկացրել այնտեղ: Դեմիրճյան համալիրում տեղի ունեցավ նաև 32-րդ շախմատի օլիմպիադան:
1999 թ. ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանի նախկին խոսնակ Կարեն Դեմիրճյանի սպանությունից շատ չանցած համալիրը վերանվանվել է նրա պատվին` խորհրդային ժամանակաշրջանում շինարարության և համալիրի վերանորոգման գործում ունեցած ավանդի համար:
Նյութի աղբյուրը՝ Մեդիամաքս լրատվականի։














Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Շենքի պատմությունը։  1926 թ. հունվարին Կենտգործկոմը որոշում է Երևանում կառուցել Ժողտուն` թատերական դահլիճով, քաղաքի պահանջներին համապատասխան տեղերի քանակով։ Նախագծի կատարումը և շինարարության ղեկավարությունը հանձնարարվում է Ալեքսանդր Թամանյանին:
Ժողտան ոճը պետք է լիներ մոնումենտալ և համապատասխաներ Հայաստանի բնությանը և ժողովրդական արվեստին։
Սկսելով Ժողտան նախագիծը և այն շարունակաբար կատարելագործելով, Թամանյանը ձգտել է իրականացնել բոլոր նորագույն պահանջները բավարարող թատրոն, նաև մայրաքաղաքին համապատասխանող և՛ բովանդակությամբ, և՛ ճարտարապետական լուծումով։ Ըստ ծրագրի, համալիրը պետք է ներառեր ժողտանն անհրաժեշտ բոլոր տարածությունները՝ թատրոն 1200 հանդիսատեսի համար, համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապմունքների սենյակներ, բուֆետ։
Ժողտան կառուցման տեղը որոշված էր Երեւանի գլխավոր հատակագծով։ Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասը հին Երեւանի կառուցապատված թաղամասերից դուրս էր, Ալավերդյան (նախկինում Դոկտորսկայա, այժմ` Թումանյան) փողոցից հյուսիս, այգիների մեջ։ Երևանցիների համար դժվար էր պատկերացնել, որ այդ քաղաքամերձ վայրը դառնալու է ապագա Երևանի հասարակական կենտրոնի մի մասը։
Նախագծմանը զուգահեռ Թամանյանը պետք է լուծեր երեք հարց` կապված շենքի համար նախատեսված հողամասի հետ. սեփականատերերից այգիների օտարումը, Մամռիի ոռոգիչ ջրատարի տեղափոխումը, Գեթսեմանի մատուռի ճակատագիրը։
Հողակտորների օտարումը սկսվում է 1926 թ. նոյեմբերին։ Տարածքով անցնող Մամռիի ջրատարը, որն արդեն վերանվանվել էր Շահումյանի անվան ջրանցք, հեշտությամբ տեղափոխվում է։ Հետագայում (1929 թ.) հին հունի ափին կառուցվում է Թամանյանի միահարկ ճարտարապետական արվեստանոցն` իր օժանդակ սենյակներով։
Ամենացավոտ հարցը Գեթսեմանի մատուռի հարցն էր։ Գեթսեմանը, ըստ Նոր կտակարանի, ձիթենյաց այգիների վայր էր, որտեղ Քրիստոսն իր վերջին աղոթքներն էր արել խաչվելուց առաջ։ Մատուռին այդ անունն էին տվել այն պատճառով, որ գտնվում էր այգիների մեջ։ Այն կառուցվել էր 1679 թ., երկրաշարժից ավերված ավելի հին եկեղեցու տեղում։ Մատուռը միանավ էր, թաղածածկ, փոքրաչափ եւ անգմբեթ։ Ժողտան հողատարածքն ու փողոցների ուղեծիրներն այնպիսին էին, որ Գեթսեմանի մատուռը շրջանցելն անհնար էր։ Թամանյանը որոշում է այն տեղափոխել։ Ուստի մատուռը 1929 թ. քանդում են և քարերը հատ-հատ համարակալում։ Մատուռի հետ միասին վերացվում է նաև շրջապատի գերեզմանոցը` 17-18-րդ դարերի տապանաքարերով։
1931 թ. օգոստոսի 26-ի նամակով Թամանյանը դիմում է ակուստիկայի ամենաճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի հեղինակ, պրոֆեսոր Լիֆշիցին, հրավիրելով մասնակցել Ժողտան նախագծմանը։ Ռեժիսոր Ն. Բոգոլյուբովի խորհրդով, Թամանյանը 1934 թ. օգոստոսին մասնագետ է գործուղում Օդեսա` հակահրդեհային և այլ հարցերի հետ ծանոթանալու։ Բեմատակի մեխանիզմների նախագծման համար, նույն Բոգոլյուբովի խորհրդով, հրավիրվում է ինժեներ Ս. Վ. Իվանով-Գրդինան, որն աշխատանքը կատարելու համար խումբ է կազմում Թբիլիսիում։ Ալեքսանդր Սպենդիարյանի  անվան Հայաստանի Ազգային Օպերայի և բալետի  թատրոնը հիմնվել է 1933  թվականին։Գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի  նախագիծը  1937 թվականին  Փարիզում անցկացվող համաշխարհային ցուցահանդեսին արժանացել է ոսկե  մեդալի։ Թատրոնը հիմնադրվել է  1930  թվականին,  Արամ Խաչատրյանի  անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը գործում է  1963  թվականից։  2002  թվականին կատարվել են վերանորոգման աշխատանքներ:
Նյութի աղբյուրը՝ Վիկիպեդիա












Հյուսիսային պողոտա․ Անկախ Հայաստանի ամենագլխավոր սխալներից մեկը։ Ըստ Թամանյանի այստեղ պետք է կառուցվեին միայն 5 հարկանի բնակելի շենքեր, որպեսզի միջավայրի հետ համահունչ լիներ բնակելի տարածքը։ Սակայն քոչարյանական ռեժիմի ժամանակ, որտեղ քաղաքային բնապատկերը մաքսիմալ առևտրականացվում է, այստեղ կառուցում են էլիտար բարձրահարկեր, որոնք մինչ այժմ էլ համարյա բնակեցված չեն։ Պատճառներից մեկը հասարակության վճարողունակության բացակայությունն է։  Էլիտար բարձրահարկերի կառուցման մյուս պատճառը թերևս բնակչության թվի աճն է, չէ որ 30 ականներին Երևանում ապրում էր շատ ավելի քիչ մարդ, քան մեր ժամանակներում։ 

Նախագծի ստեղծման  տարեթիվը՝ 1984թ․։    Ճարտարապետներ` ԳուրգենՄուշեղյան, Հայկ Տիգրանյան, Ժորժ Շեխլյան, Ռոբերտ Տոնոյան եւ Կարեն Աստվածատրյան։ Ինչո՞ւ չկառուցվեց` նախագիծը չիրականացավ 1980-ական թվականների վերջերին սկսված ճգնաժամի եւ ԽՍՀՄ փլուզման պատճառով: Երեւանի Հյուսիսային պողոտայի գաղափարը ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից մշակվել էր դեռեւս 1924 թվականին ՝ դառնալով Երեւանի առաջին գլխավոր հատակագծի անբաժանելի մասը:60 տարի անց, 1984 թվականին, Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի հանրապետական մրցույթ հայտարարվեց: Մրցանակակիրներ դարձան  ճարտարապետներ Գուրգեն Մուշեղյանը, Հայկ Տիգրանյանը, Ժորժ Շեխլյանը, Ռոբերտ Տոնոյանը եւ Կարեն Աստվածատրյանը: Նախագծի համաձայն, Հյուսիսային պողոտան ձգվում էր Թումանյան փողոցից մինչեւ Հանրապետության հրապարակ: Պողոտայում նախատեսվում էր նոր շենքները կառուցել Երեւանի ծավալներին համապատասխանող բարձրության վրա. դրանք ըստ հատակի մակերեսի բարձրանալու էին սյուների վրա, անցորդին հնարավորություն տալով շարժվել ցանկացած ուղղությամբ: Ամբողջ պողոտան ստանում էր եւս մեկ` ստորգետնյա մակարդակ, որտեղ տեղավորվելու էին ոչ միայն ավտոտնակներ, տեխնիկական սպասարկման ծառայությունների կետեր, այլեւ սրճարաններ, խանութներ, հանգստի գոտիներ: Նախատեսվում էին նաեւ ջրային մակերեսներ, ցայտաղբյուրներ եւ կանաչ տարածքներ:  
Ազատության հրապարակի տակ տեղավորվելու էին փորձերի համար նախատեսված դահլիճները եւ Հայաստանի պետական երգչախմբի ստուդիաները: Ազատության  հրապարակի մոտակայքում գտնվող ատամնաբուժական կլինիկայի շարունակությամբ կառուցվելու էր առողջարարական կենտրոն, որի կողքին պետք է լինեին շախմատային արվեստի, ֆիլատելիայի կենտրոններ, ցուցասրահներ, ակումբներ, կինոթատրոններ:
Նյութի աղբյուրը՝ Մեդիամաքս լրատվական
 


                                                                                                     

























Комментариев нет:

Отправить комментарий